Ադրբեջան իր կիրակի օրը կատարած այցելությունից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կատարել է հայտարարություն Վրաստանի և Ադրբեջանի էներգետիկ համագործակցության տեսանկյունից, անվանելով բնական գազի դիվերսիֆիկացիան անհեթեթ:
«Ես կոչ եմ անում բոլորին վերջ տալ մեքենայություններին ադրբեջանական գազի հարցի վերաբերյալ: Այդ ամենը վնասում է մեր երկրների հարաբերություններին: Մենք ունեցել ենք, ունենք ու կունենանք ռազմավարական հարաբերություններ Ադրբեջանի հետ: Դա մեր պետության կարևորագույն ուղղություններց մեկն է: Մենք չենք խոսում դիվերսիֆիկացիայի մասի կամ էլ ադրբեջանական գազը ինչ որ այլընտրանքային աղբյուրներով փոխարինելու մասին: Դա անհեթեթություն է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանից վերադառնալուց հետո: