Վրաստանի նախագահը ստորագրել է 152 դատապարտվածներին համաներում շնորհելու որոշում: Այդ մասին հայտարարել է համաներման Հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն:
Կորիձեի խոսքով, այս որոշումը նախագահը ընդունել է համաներման Հանձնաժողովի տրված առաջարկությունների հիման վրա:
Համաներման են արժանացել հիմնականում թմրանյութերի օգտագործման ու ձեռք բերման մեջ մեղադրվող անձինք:
«Համաներման արժանացած 103 դատապարտյալներն արդեն այսօր կլքեն պատժի կրման վայրերը, իսկ 49 դատապարտյալի պատժի կրումը մեղմացվել է: Համաներման արժանացածների թվում կա 8 անչափահաս և 14 կին»,- հայտարարել է Զվիադ Կորիձեն:
Նշենք նաև, որ համաներման հանձնաժողովի հանդիպումը կայացել է սեպտեմեբերի 28-29-ին, վերանայվել է 910 դատապարտվածի գործ:
Էդիտա Բադասյան