Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն, այսօր հայտարարել է, որ պետությունը միջոցներ է ձեռնարկում 200 դեղորայքի գնի նվազման համար, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից ճանաչված առաջին բուժօգնության դեղորայքի:
Առողջապահության նախարարությունը անմիջապես չի կարող նվազեցնել դեղորայքի գինը, սակայն նախարարի խոսքով, նախարարությունը այնպիսի միջոցներ է ձեռնարկում, որ կարողանան նվազեցնել գները այս աշնանը:
«Մասնավորապես, խոսքը վերաբերում է առաջին բուժօգնության դեղորայքին, ինչպես օրինակ արյան բարձր ճնշումը կարգավորելու միջոցները, շաքարային դիաբետը կարգավորելու և այլ միջոցներ»,- հայտարարել է նախարար Սերգեենկոն:
Էդիտա Բադասյան