Հայաստանն ու Վրաստանը իրար երկրներում սահմանային ներկայացուցիչների հաստատություն կհիմնեն։ Միջպետական այս համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել հոկտեմբերի 8-ին Հայաստանի Կառավարության նիստի ժամանակ։
Ինչպես հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը, երկու երկրներում գտնվող ներկայացուցիչները տեղեկություններ կփոխանակեն սահմանի անօրինական խախտման վերաբերյալ, ինչպես նաև միջոցներ կձեռնարկեն նման միջադեպերի կանխարգելման ուղղությամբ:
Միմյանց կզգուշացնեն արտասահմանային հրդեհների, համաճարակների, անասունների հիվանդության համաճարակների և այլ տարերային աղետների վտանգի մասին: Ինչպես նաև սահմանային գոտիներում տնտեսական գործունեության վերահսկողություն կիրականացնեն ոլորտային պետական մարմինների հետ միասին։