Վերջերս ապամոնտաժվել էր Մաջադիա գյուղի ցուցանակը, որը տեղադրվել էր գյուղացիների միջոցներով, փոխարեն այսօր արդեն նոր ցուցանակ է հայտնվել: Պարզապես, եթե նախկինում գրված էր Մաջադիա, ապա այժմ գյուղը կոչվում է Մաճատիա:
Այսօր, «Ջավախ Ավտո Գզա» ընկերության աշխատակիցները՝ ճանապարհային դեպարտամենտից ստացված Մաջադիա գյուղի համար նոր ցուցանակ են տեղադրել: Նախկինում ցուցանակը երեք լեզվով էր, և գրված էր Մաջադիա, այն հանվել էր, քանի որ չէր համապատասխանում չափանիշներին: Նոր ցուցանակը ճշգրտված է, սակայն այդ ճշգրտված տեղանունը չի համընկնում Վրաստանի հանրային ռեեստրում գրանցված անվանման հետ: Հանրային Ռեեստրում գյուղը կոչվում է Մաջադիա:
Ըստ «Ջավախ Ավտո Գզա» ընկերության ներկայացուցիչ Ջաբա Ձիրկվաձեի, եթե հասցնեն, ապա այսօր՝ նոյեմբերի 29-ին կավարտեն նաև Դադեշ գյուղի ցուցանակի տեղադրումը:
Ջավախքի գյուղերի որոշ տեղանուններ տարբեր կերպ են գրվում կառավարական և մունիցիպալ փաստաթղթերում: Ցուցանակների վրա կարող է լինել նաև երրորդ տարբերակ, իսկ իրենք` գյուղացիներն իրենց գյուղն անվանում են բոլորովին այլ կերպ: Այս տարի հատուկ հանձնաժողովը ճշգրտել էր Սամցխե-Ջավախքի գյուղերի տեղանունները, սակայն, այդ տեղանունները դեռևս ոչ մի տեղ չկան, ոչ ռեեստրում, ոչ էլ այլ տվյալների բազաններում: Դրանք հայտնվում են միայն ցուցանակների վրա, իսկ տեղի բնակիչները, քանի որ այդ գործընթացի մասին տեղեկացված չեն, կարծում են, որ նշանները սխալներով են գրված:
Մաջադիան ու Դադեշը ժամանակավորապես մնացել են առանց տեղանունների
Ախալքալաքի գյուղերի ճշգրտված «ուղղումները» շարունակվում են
Ջավախքի գյուղերի կորած ցուցանակները
Գյուղերի անվանումների ճշգրտման պրոցեսն ավարտված է