Վրաստանի խորհրդարանում ներկայացվել է օրինագիծ, ըստ որի պետք է արգելվի շաբաթը 6 օրից ավել աշխատանքը:

Ինչպես նշվում է նախագծում, պարտադիր է, որպեսզի աշխատողը շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ 24 ժամ լրիվ հանգիստ ունենա:

«Այսօր աշխատանքի կոդեքսը չի որոշում շաբաթվա ընթացքում հանգստի օրերի քանակը: Հետևաբար գործնականում հնարավոր է և հաճախ է հանդիպում, երբ մարդիկ աշխատում են շաբաթը 7 օր: Ելնելով այս ամենից, նպատակահարմար ենք համարում, որպեսզի աշխատանքի կոդեքսում հատուկ նշվի, որ աշխատողի մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքային օրերի առավելագույն քանակը չգերազանցի 6 օրը»,- ասվում է նախագծում:

Աղբյուրը՝ aliq.ge