2019 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ Ախալքալաքում 276 նորածին միանվագ նպաստ է ստացել քաղաքապետարանից: Նպաստից օգտվող նորածինների քանակը համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ նվազել է:
Ախալքալաքի քաղաքապետարանի ներքո գործող Սոցիալական ծառայության տվյալներով, այս տարվա 8 ամիսների ընթացքում Ախալքալաքի շրջանում ծնված 276 երեխայից՝ 219-ը ստացել է 250 լարիի չափով նպաստ, 47-ը երեխա ստացել է 350 լարիի չափով, 4 երեխա ստացել է 500 լարիի չափով, 1 երեխա ստացել է 1100:
Առաջին և երկրորդ երեխային տրվող գումարի չափը կազմում է 250-ական լարի, ըստ այդմ էլ, ընդհանուր 219 նորածնի համար հատկացվել է 54 750 լարի: Երրորդ երեխային տրվում է 350 լարի, ըստ այդմ էլ ընդհանուր 47 երեխայի համար հատկացվել է 16 450 լարի: Իսկ չորրորդ երեխային՝ 500 լարի, համապատասխանաբար 4 երեխայի համար հատկացվել է 2000 լարի: Իսկ յուրաքանչյուր հաջորդին տրվում է 300-ով ավելի: Այսինքն՝ եթե 5-րդ երեխան է, ապա կստանա 800 լարի և այդպես շարունակ: Ախալաքալաքի շրջանի Թախչա գյուղում այս տարի Եփրիկյանների ընտանիքում ծնվել է 6-րդ երեխան, որի համար էլ հատկացվել է 1100 լարի: Ընդհանուր առմամբ տեղական բյուջեից 74 300 լարի է ծախսվել:
Քանի՞ նորածին է օգտվել քաղաքապետարանի նպաստից
Նորածինների միանվագ նպաստն ավելացել է
Ախալքալաքում ծնելիությունը չի աճել
Հավելենք, որ 2018 թվականին 640 նորածին միանվագ նպաստ է ստացել Ախալքալաքի քաղաքապետարանից, որը տեղական բյուջեի վրա արժեցել է 160 000 լարի: