Ջեռուլի եկեղեցու հարևանությամբ կառուցված տաղավարը կապամոնտաժվի: Ախալքալաքի քաղաքապետարանը կառուցողներին ժամանակ է տվել տաղավարը քանդելու համար:
Ութ տարի առաջ Բուռնաշեթ գյուղի բնակիչների կողմից կառուցված Ջեռուլի եկեղեցու հարևանությամբ գտնվող տաղավարը խախտում է օրենքը, քանի որ այն գտնվում է մշակութային օբյեկտի ֆիզիկական պաշտպանության գոտում, սակայն եկեղեցու մշակութային հուշարձանի կարգավիճակ է շնորհվել 2019 թվականի հուլիսի վերջին:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի Jnews-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանի ներկայացուցիչները տեղում ուսումնասիրել են իրավիճակը և որոշում է կայացվել ապամոնտաժել տաղավարը:
«Մեր աշխատակիցները եղել են այդ տարածքում, ուսումնասիրել են և որոշում է կայացվել վարչական պատասխանատվության ենթարկել կառուցապատողներին, այսինքն՝ տաղավարը կառուցողին որոշակի ժամանակ է տրվել, որպեսզի ինքնակամ քանդի տաղավարը: Ամեն ինչ կարգին է, ոչ մի խնդիր չկա: Ապօրենի կառուցված տաղավարը կապամոնտաժվի», – ասաց Յուրիկ Ունանյանը:
Բուռնաշեթցիների 5 տարի առաջ կառուցած տաղավարը պետք է ապամոնտաժվի
Ջեռուլի եկեղեցին հուլիսի վերջին ճանաչվել է մշակութային ժառանգության հուշարձան
Բուռնաշեթ գյուղի բնակիչներն 8 տարի առաջ Ջեռուլի եկեղեցու հարևանությամբ տաղավար են կառուցել՝ արևից ու քամուց պաշտպանվելու համար:
Նշենք, որ Ախալքալաքի շրջանի Բուռաշեթ գյուղից 4 կմ հյուսիս` ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա, պահպանվում է Ջեռուլ անվանաձևով հայտնի գյուղատեղիի ավերակները՝ եկեղեցու (XIII-XIV) և գերեզմանատան մնացորդներով: