Տնտեսություն 3 Հուլիսի, 2019 • Ռուսաստանը պատրաստ է Տրանս-սիբիրյան երկաթգծից բեռներ փոխադրել ԲԹԿ

Ռուսաստանի և Ադրբեջանի երկաթուղիների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Մոսկվայում և պայմանավորվել, որ Ռուսաստանը կապահովի Չինաստանից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից ապրանքների փոխադրումը դեպի Ադրբեջան, իսկ հետո արդեն դեպի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով դեպի Թուրքիա:

Ադրբեջանական երկաթուղիներից տեղեկացնում են, որ հունիսի 21-ին Մոսկվայում կայացել է Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթգծերի ներկայացուցիչների հանդիպումը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տրանսպորտափոխադրման մեխանիզմները, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների ծավալները», — ասվում է ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը տեղի էր ունեցել 2017 թ. հոկտեմբերի 30-ին՝ Բաքվի միջազգային ծովային առևտրի նավակայանում: ԲԹԿ երկաթուղին կառուցված է ադրբեջանա-վրացա-թուրքական միջկառավարական համաձայնագրի հիման վրա: Նախնական փուլում բեռնափոխադրումների ծավալը կկազմի 6,5 մլն տոննա բեռ, ինչպես նաև կտեղափոխվի մինչև 1 մլն ուղևոր: Ամենակարևոր երկաթուղային կայարանը գտնվում է Ախալքալաքում, քանի որ հին երկաթուղագծերի ռելսերը կփոխարինվեն նորով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝