Հունիսի 30-ին, Օլավերդ գյուղում, ֆուտբոլի մրցաշարով նշվեց գյուղի օրը: Գյուղում տոնն անվանում են Անդրանիկի օր, ի պատիվ հայ հրամանատար Անդրանիկ Օզանյանի:

30 տարի առաջ այս գյուղաի բնակիչ Գեւորգ Մարտիրոսյանը գյուղում տեղադրել է Անդրանիկ Օզանյանի կիսանդրին, եւ այդ օրվանից ի վեր գյուղում այս օրը նշվում է Անդրանիկի օրը, որը վերջին տարիներին դարձել է նաև գյուղի օրը: Այս օրը գյուղացիները կազմակերպում են ֆուտբոլային մրցաշար:

olaver5

Այս տարի, ըստ գյուղացիների, հուշարձանի դեղադրման կլոր տարին է՝ 30 տարին:

olaver2

«Հունիսի վերջին կիրակին մեր սիրելի տոնն է: Անդրանիկի տատիկը մեր գյուղից էր, Արեւմտյան Հայաստանի Երկար Մասուր գյուղից, որտեղից մեր պապերը այստեղ են գաղթել, բացի այդ, քանդակագործի պապը պատերազմի ժամանակ օգնել է Անդրանիկին», – ասում է գյուղի բնակիչ Հովիկ Գիլոյանը:

olaver4

Ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել էր Հունիսի 26-ին: Այս տարի մասնակցում էին Բալխո, Զակ, Բուղաշեն, Վաչիան, Ագանա եւ այլ գյուղերի 10 ֆուտբոլային թիմեր: Առաջնության եզրափակիչ խաղը կայացավ երեկ, խաղում էին Օլավերդի եւ Գոմանի թիմերը:

Գյուղում սկսած երեխաներից եւ վերջացրած կանանցով և տարեցներով, շատ են սիրում ֆուտբոլը: Տեղացիները կատակում են. «Երբ գյուղում ֆուտբոլ է, գողերը կարող են ցանկացած տուն մտնել, դրանք բաց են, իսկ ողջ բնակչությունը ֆուտբոլի դաշտում դիտում են ֆուտբոլ»:

olaver3

Վայրադյան Ջուլիկը ֆուտբոլի մեծ երկրպագուներից մեկն է:

«Շատ հետաքրքիր է, ես շատ եմ սիրում ֆուտբոլը, սա մեզ համար միակ տոնն է եւ մեր հպարտությունը»,- ասում է Վայրադյան Ջուլիկը:

Մի տարեց կին տեսնելով, որ մենք լուսանկարում ենք, մոտեցավ և կես կատակ կես լուրջ, ասաց, որ մենք չլուսանկարենք Գոմանի խաղացողներին: «Մի նկարեք նրանց, նրանք անարդար են խաղում», – ասաց նա:

olaver6

Քիշմիշ Դավթյանի խոսքով, առաջ տոնը ավելի լայնորեն էր նշվում:

«Տարվա մեջ մենք միայն այս տոնն ունենք, մենք այստեղ հավաքվում ենք ֆուտբոլը նայումւ, հետո մեր երեխաները հուշարձանի մոտ համերգ են կազմակերպում, լավ տոն է, ես եկել եմ երկրպագեմ մեր տղաներին », – ասում է Քիշմիշ Դավթյանը:

olaver7

Շուշան Շիրինյան