Մայիսի 19-ին Թբիլիսիում նշվեց Սայաթնովյան «Վարդատոն 2019»-ը, որի մեկնարկն այս տարի տրվեց տիկնիկային ներկայացմամբ:

Սայաթ Նովային նվիրված միջոցառումն անցկացվում էր Թբիլիսիի Մեյդան թաղամասում։ Թբիլիսիի տիկնիկային թատրոնի հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ տոնը սկսվեց տիկնիկային «Կար չկար մի Սայաթ Նովա կար» բեմադրությամբ։

tiknikayin

«Լավ ավանդույթ է, որ արդեն մի դարից ավել է պահպանվել է Թիֆլիսում, որոշակի փոփոխություններ կարծում եմ հարկավոր են ամեն դեպքում, և մյուս տարիների ընթացքում նույնպես մտածում եմ ինչ-որ բան պետք է փոխել, թեկուզ այն նշելու ժամանակը, որովհետև այս օրերին արդեն շատ շոգ է», – ասում է «Վիրահայերի միության» ղեկավար Մարի Առաքելովան։

Վարդատոն ավանդական միջոցառումն այս տարի ևս անցկացվեց «Վիրահայերի միություն» կազմակերպության կողմից, Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի Մշակույթի նախարարությունների, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Այս տարվա գործընկերների շարքում էր նաև Երևանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնը:

«Սա հայերի տոնն է, սա վրացիների տոնն է, ես այն շատ ողջունում եմ։ Արդեն 105 տարի մենք նշում ենք Վարդատոնը», – իր խոսքում նշեց Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը։

sayat nova

xalx

axjik

varder

txa

dance

Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիսի վերջին կիրակին նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր` «Վարդատոն» անվանումով: Այն առաջին անգամ տոնել են 1914 թվականին Թբիլիսիում՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ, գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ։ Այդ օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ-Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները։

caghuk

Վարդատոնն ավանդական է դառնում նաև Երևանում, արդեն մի քանի տարի է Հայաստանի մայրաքաղաքում ևս նշվում է որպես աշուղի հիշատակի և հարգանքի օր:

Ռիմա Մառանգոզյան