Այսօր առավոտյան, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղի գետում հայտնաբերվել է 1962 թ. ծնված Ա. Արզումանյանի դին: Այս պահին դին գետից դուրս է բերվել, իսկ տեղում դեռևս աշխատում են փորձագետները եւ ոստիկանությունը:

Նրա ամուսինը մահացած է: Նա ունի 2 երեխա: Առայժմ տեղի ունեցածի պատճառների մասին որեւէ տեղեկություն չկա:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնել) համաձայն, հարուցված է քրեական գործ: Ընթանում է հետաքննություն: