Երուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում հազարավոր ուխտավորների ներկայությամբ Սուրբ կրակ է իջել, խորհրդանշելով Քրիստոսի Հարության պայծառացած կենարար լույսը, որի մասին խոսում էր դեռ Պետրոս առաքյալը:
Համարվում է, որ Սրբազան կրակը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի ներկայությունն ու հարությունը: Կա համոզմունք, որ եթե կրակը չիջնի Տիրոջ Սուրբ գերեզմանին, դա կնշանակի աշխարհի վերջի մոտեցումը:
Երուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարը քրիստոնեական աշխարհի հիմնական սրբավայրն է: Համարվում է, որ նա կանգնած է հենց այն տեղում, որտեղ, ըստ Սուրբ Գրքի, Փրկիչը խաչվել էր, նրա մարմինը տեղափոխվել էր դամբարան, եւ ապա նա հարություն էր առել: Սուրբ կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության ճշմարիտ լույսը եւ համարվում է սուրբատեղի հավատացյալ քրիստոնյաների համար: