Այսօր, ապրիլի 23-ին, Սամցխե-Ջավախքի տարբեր քաղաքներում կանցկացվի Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ:
Երթուղիները, որոնցով տեղի են ունենալու ջահերով երթերը, հետեւյալն են՝
Ախալցիխե` Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մինչև Խաչքար, որը տեղադրվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ախալքալաք` նախկին Զինվորական ավանից դեպի Ախալքալաքի բերդ, այնուհետեւ դեպի Սուրբ Խաչ եկեղեցի:
Նինոծմինդա` Սբ. Սարգիս եկեղեցուց մինչեւ Երիտասարդության պալատի բակում գտնվող Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ծալկա՝ Սբ. Գեւորգ եկեղեցուց մինչեւ Ղարաբաղ եկեղեցի:
Ծալկա քաղաքում ջահերով երթը տեղի կունենա ապրիլի 24-ին, ժամը 19:00-ին, իսկ մնացած քաղաքներում մասնակիցների հավաքը կկայանա ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին, երթը կսկսվի ժամը 19:30-ին:
Ցանկացողները կարող են միանալ երթերին: