Այս տարի պետական բյուջեի միջոցներով Սամցխե-Ջավախքի 5 շրջաններում ասֆալտապատման 14 նախագիծ կիրականացվի, որի ընդհանուր բյուջեն կազմում է 1 898 902 100 լարի:
2019 թվականին Ախալքալաքի շրջանում պետական բյուջեի միջոցներով ասֆալտապատման 3 նախագիծ կիրականացվի, որի ընդհանուր գումարը կազմում է՝ 8 654 900 լարի: Ընդհանուր առմամբ կասֆալտապատվի 16,8 կմ ճանապարհ:
– Ախալքալաք-Խանդո-Բակուրիան 8,5 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման համար պետական բյուջեից հատկացվել է 2 654 900 լարի: Շինարարությունն սկսվել է 2018 թվականին և կավարտվի 2019-ին:
– Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 63-68 կմ հատվածը, 6 կմ երկարությամբ հատվածի կառուցման համար պետական բյուջեից հատկացվել է 4 500 000 լարի: Շինարարությունը կսկսվի 2019 թվականի սեպտեմբերին և կավարտվի 2020 թվականի սեպտեմբերին:
– Ախալքալաք մտնող ճանապարհի 2,3 կմ հատվածի շինարարությունը կսկսվի օգոստոսին և կավարտվի հոկտեմբերին, որի համար պետական բյուջեից հատկացվել է 1 500 000 լարի:
2019 թվականին Ախալցիխեի շրջանում պետական բյուջեի միջոցներով ասֆալտապատման 1 նախագիծ կիրականացվի, որի գումարը կազմում է՝ 1 256 300 լարի: Կասֆալտապատվի 2 կմ ճանապարհ:
– Խաշուրի-Ախալցիխե-Վալե ճանապարհի 18-23 կմ հատվածի 2 կմ հատվածը կվերանաորոգվի 5 ամսվա ընթացքում: Շինարարությունը կսկսվի 2019 թվականի մարտին և կավարտվի օգոստոսին:
2019 թվականին Ադիգենի շրջանում պետական բյուջեի միջոցներով ասֆալտապատման 3 նախագիծ կիրականացվի, որի ընդհանուր գումարը կազմում է՝ 831 137 100 լարի:
– Ադիգենի-Ուդե-Արալի ճանապարհի կառուցումն սկսվել է 2018 թվականի ապրիլին և կավարտվի 2019 թ.-ի ապրիլին, որի բյուջեն կազմում է 1 737 100 լարի:
– Ադիգենի-Ուդե-Արալի ճանապարհի կառուցման համար պետական բյուջեից հատկացվել է 531 900 լարի: Շինարարությունը կտևի 9 ամիս, իսկ աշխատանքները կսկսվի 2019 ապրիլ ամսից:
– Քութայիսի-Բաղդատի-Աբասթումանի-Բենարա ճանապարհի 92-100 կմ հատվածի կառուցումը կտևի 3 ամիս, շինարությունը կսկսվի 2019 թվականի մայիսից, որի բյուջեն կազմում է 297 500 լարի:
2019 թվականին Նինոծմինդայի շրջանում պետական բյուջեի միջոցներով ասֆալտապատման 3 նախագիծ կիրականացվի, որի ընդհանուր գումարը կազմում է՝ 33 283 600 լարի:
– Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի սահման) ճանապարհի 98-112 կմ վերանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 13 808 000 լարի: 14,6 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումն սկսվել է 2018 թվականի հունիս ամսից: Շինարարությունը կտևի 18 ամիս:
– Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 70-86 կմ վերանորոգման համար, որի երկարությունը կազմում է 17 կմ, հատկացվել է 15 975 600 լարի: Շինարարությունը կտևի 18 ամիս, իսկ աշխատանքներն սկսվել են 2018 նոյեմբեր ամսից:
– Ախալցիխե-Նինոծմինդա 90-97 կմ ճանապարհի 5 կմ երկարությամբ հատվածի կառուցման համար պետական բյուջեից 3 500 500 լարի է հատկացվել: Շինարարությունը կտևի 5 ամիս, կսկսվի 2019 թավականի հունիս ամսին և կավարտվի 2020 թ.-ի նոյեմբերին:
2019 թվականին Բորժոմի շրջանում պետական բյուջեի միջոցներով ասֆալտապատման 4 նախագիծ կիրականացվի, որի ընդհանուր գումարը կազմում է՝ 1 024 570 200 լարի:
– Ախալցիխե-Վալե (Թուրքիայի սահման) ճանապարհի վերանորոգումն սկսվել է 2018 թվականի նոյեմբեր ամսից: Շինարարությունը կտևի 9 ամիս, որի համար պետական բյուջեից հատկացվել է 194 500 լարի:
– Խաշուրի-Ախալցիխե-Վալե ճանապարհի 18-23 կմ հատվածում 6 կմ երկարությամբ ճանապարհի նորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 6 078 900 լարի: Շինարարությունը կտևի 5 ամիս, աշխատանքները կսկսվեն 2019 թվականի ապրիլից:
– Խաշուրի-Ախալցիխե-Վալե ճանապարհի 32-34 կմ հատվածում 3 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման համար հատկացվել է 2 691 300 լարի: Շինարարությունը կտևի 4 ամիս, աշխատանքները կսկսվեն 2019 թվականի ապրիլից:
– Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաքի ճանապարհի կառուցման համար պետական բյուջեից հատկացվել է 821 300 լարի: Շինարարությունը կտևի 10 ամիս, աշխատանքները կսկսվեն 2019 թվականի հունիս ամսից:
Աղունիկ Այվազյան