2018 թ.-ի դեկտեմբերին արտերկրից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը ավելացել է 9.1%-ով եւ կազմել է 150,9 մլն դոլար, Վրաստանից փոխանցումները աճել են 9,3%-ով եւ կազմել՝ 21,7 մլն դոլար:
Դեկտեմբերին, ԱՄՆ-ից փոխանցումների ծավալն աճել է 15%-ով, Եվրամիությունից՝ 23,7%-ով, հիմնականում Իտալիայից (29,9%), Հունաստանից (13%) եւ Ֆրանսիայից (27,3%):
Ավելացել է նաև փոխանցումների ծավալը Գերմանիայից, ինչպես նաեւ Ադրբեջանից (+44,7%):
Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանից փոխանցումների ծավալը նվազել է 2,4%-ով, իսկ Թուրքիայից՝ 24%-ով: Եթե վերցնենք 2018-ի ամբողջ տարվա ցուցանիշները, ապա Ռուսաստանից կատարված դրամական փոխանցումների աճը կազմել է 0,5%, իսկ Թուրքիայից աճ չի նկատվում, ընդհակառակը` նվազել է 3,4%-ով: