Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի ռուսական դպրոցը ստացել է Վրաստանի մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ:
1903 թվականին հիմնադրված դպրոցին մշակութային ժառանգության կարգավիճակ է տրվել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրենի պաշտոնակատար Պաատա Գափրինդաշվիլիի հրամանագրով, հաղորդում է ռադիո NOR-ը:
Դուխոբորների գյուղում դպրոցը հիմնվել է 1903 թ-ին` մեծ ռուս գրող Լև Տոլստոյի միջոցներով: Աղբյուրներից մեկի համաձայն, Լեւ Տոլստոյը «Հարություն» վեպի համար ստացած գրավարձը ծախսել է Գորելովկա գյուղում դպրոց կառուցելու համար:
Խորհրդային տարիներին այս դպրոցում աշակերտների թիվը հասնում էր 450-ի: Այժմ դպրոցում սովորում է ընդամենը 39 աշակերտ: