Բորժոմ-Բակուրիան-Ախալքալաք ճանապարհի 62-68 կմ ճանապարհահատվածը՝ Ղադոլարը Կոթելիա գյուղին կապող ճանապարհը, կվերանորոգվի հաջորդ տարի: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:
Աշխատանքներն այս ճանապարհահատվածում սկսվել են նոյեմբերի 15-ից: Կատարվում են նախապատրաստական աշխադանքներ: Ըստ ՍՊԸ «Շինարարական ճանապարհների №1 բաժնի» տնօրեն Շոթա Աբուլաձեի, ասֆալտապատումը կսկսվի հաջորդ տարի, տարվա տաք ժամանակահատվածում:
Ճանապարհի վերանորոգումը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Աշխատանքների կատարման տենդերը հայտարարվել էր օգոստոսի 22-ին՝ Վրաստանի ճանապարհային վարչության կողմից: Տենդերի համար պայքարել են երեք ընկերություններ: Հաղթել է այն ՍՊԸ «Շինարարական ճանապարհների №1 բաժին» -ը՝ 3 080 204 լարիի չափով.
Փաստաթղթերը կազմվել են 2018 թ. հոկտեմբերին: Ըստ պայմանագրի, աշխատանքների ավարտման ժամկետը 12 ամիս է: