«Transparency International Georgia» կազմակերպությունը պահանջում է Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի գործով ներկայացված մեղադրանքը վերաորակավորել:
Ոչ կառավարական կազմակերպությունում հայտարարում են, որ խուլիգանության հոդվածով ընթացող հետաքննությունը ստեղծված իրավիճակում համապատասխան մեղադրանք չէ:
«Խուլիգանության հոդվածով է ընթանում հետաքննությունը, սակայն մենք գտնում ենք, որ միայն այդ հոդվածի շրջանակներում չպետք է գործը քննվի։ Գիտենք, որ դրդապատճառները քաղաքական են, խմբակային կազմակերպված հարձակում է տեղի ունեցել: Հետաքննությունը պետք է վերաորակավորված հոդվածներով պատասխան տա բոլոր հարցերին»,- հայտարարել է Լևան Նատրոշվիլին, փոխանցում է «Ռուսթավի 2»-ը:
Նշվում է, որ ՆԳՆ-ն հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների հետ կապված մի շարք միջադեպերի առնչությամբ քրեական գործ է հարուցել 15 անձի նկատմամբ, որոնց թվում և ընդդիմության, և իշխող ուժի ներկայացուցիչներ կան: