Պատժակատարողական հաստատություններում 2018 թվականի նախագահական ընտրությունների համար, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, կբացվի բացառության կարգով ստեղծված 10 ընտրատեղամաս:

Ընտրատեղամասերը կբացվեն հոկտեմբերի 28-ին, 08:00-ին:

«Հատուկ պատժակատարողական ծառայության ենթակայության տակ առկա տարբեր կառուցվածքային միավորների ներկայացուցիչները, որոնք ընտրությունների օրը շուրջօրյա ռեժիմով են աշխատում և մեղադրյալների մասը կքվեարկեն շարժական քվեատուփի միջոցով:

Վրաստանի օրենսդրության համաձայն, ընտրությունների քվեարկելու իրավունքից օգտվում են մեղադրյալները և կալանավորները:

Պատժակատարողական հաստատություններում ընտրական գործընթացը վարելու է կենտրոնական հանձնաժողովը: Քվեարկության գործընթացին հետևելու են ինչպես տեղի, այնպես էլ միջազգային դիտորդներ:

Հատկանշական է, որ պատժակատարողական հասատատություններում քարոզչական նյութերի տեղադրման կարգի կատարման մոնիտորինգ իրականացնում է այդ նպատակով ստեղծված հատուկ խումբը, որի կազմը և իրավասությունը սահմանված է ԿԸՀ-ի նախագահի համապատասխան հրամանով»,- նշված է պատժակատարողական հատուկ ծառայության տեղեկությունում: