Լյուսքեմբուրգի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այդ մասին Twitter-ում հայտնել է լյուքսեմբուրգյան խորհրդարանի պատգամավոր, պալատի փոխխոսնակ Լորան Մոզարը:
Նա նաև հայտնել է, որ բանաձևն ընդունվել է միաձայն:
Փաստաթուղթը ներկայացրել էր Լյուքսեմբուրգի քրիստոնյա-սոցիալական ժողովրդական կուսակցությունը: Նախագիծը խորհրդարան ներկայացնելու որոշումն ընդունվել էր ապրիլին: Փաստաթղթում ընդգծվում էր, որ «1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված հանցագործություններն ու վայրագությունները ցեղասպանություն էին»:
Աղբյուրը՝ www.armeniangenocide100.org կայքէջի