Այսօր Վրաստանում նշում են Վրաստանի հնագույն մայրաքաղաքի` Մցխեթա քաղաքի օրը , ինչպես նաև Սվետիցխովելի մայր տաճարի տոնը:
Վրաստանի բոլոր եկեղեցիներում և վանքերում, Մցխեթայի մայր տաճարի պատվին, մատուցվում են տոնական պատարագ: Սվետիցխովելիում պատարգ է մատուցվում Ամենայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի կողմից: Տոնակատարության կապակցությամբ Մցխեթայում հավաքվում են հազարավոր ուխտավորներ և զբոսաշրջիկներ, այնտեղ անցկացվում են համերգներ և տոնավաճառներ:
Վրաստանում «Սվետիցխովլոբա» տոնը նշվում է 2 անգամ՝ հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին:
Ուխտավորները համարում են, որ այս օրը Վրաստանի վրա իջնում է օրhնություն և վերին օգնություն:
Սա պետական տոն և պաշտոնապես հանգստյան օր է: