Էլեկտրոնային պետական գնումների համակարգը թափանցիկ է դարձնում պետական գումարներով անցկացվող աշխատանքները կատարողների ընտրության գործընթացը, և հասանելի ընտրությանը մասնակցելու համար, սակայն դա չի ապահովում կատարված աշխատանքների որակը:

Վերջին 8 տարիներին կարելի է հետևել, թե ով է մասնակցում, ով է հաղթում պետական գնումներով տենդերները, որն է նրանց պարտականությունները և ինչպես պետք է իրականացնեն աշխատանքները: Թվում է, թե ամեն ինչ դասակարգված է, ամեն ինչ պետք է ընթանա ըստ պլանի և իդեալականորեն, սակայն որոշակի գնումների արդյունքներն ապացուցում են հակառակը:

2017 թ-ի վերջին №3 մանկապարտեզի մոտ կառուցեցին սպորտային խաղահրապարակ: 5 ամիս անց, երեխաների խաղալու ժամանակ խաղադաշտը փլվեց: Շինարարներն ասում են, որ հատակային մակերեսը պրկել էին այնքան, որքան որ նախատեսված էր նախագծով: Շինարարը փլուզումից հետո այն շտկեց, քանի որ երաշխիքային ժամկետը դեռ չէր ավարտվել: Սակայն խաղահրապարակը փլուզվեց երկրորդ անգամ, բայց արդեն խաղադաշտի այլ հատվածում:

2016-ին թիվ 3 մանկապարտեզում կատարեցին վերանորոգում: Այս տարի, երբ նոր խմբերը սկսեցին աշխատել վերանորոգված սենյակներում, պարզվեց, որ սենյակում չկան շրիշակներ (պլենտուզներ), իսկ դռներն առանց ապակի են: Մանկապարտեզը վերանորոգվել է «Ինտեր» ընկերության կողմից: Ընկերությունից ասացին, որ նախագծով շրիշակներ չկա, իսկ դռները նրանք չեն տեղադրել:

pleduz chka

Վերջին օրինակը, երբ պետական գնումների արդյունքում աշխատանքները չտվեցին ակնկալվող արդյունք, եղել է այս տարում: Ալաթուման գյուղում ջրախողովակի նոր գիծ անցկացրեցին, ծախսեցին 205,840 լարի, սակայն ջուրը չի անցնում այդ խողովակներով: Գյուղացիները կրկին ջուրը կրում են աղբյուրից, որը գտնվում է գյուղի կենտրոնում: Գնումների որոշակի փուլում նրանք չէին նախատեսել, որ ջրախողովակը մինչև գյուղ հասնելը պետք է անցնի բարձունքով:

Բացի այդ, մինչ վերջերս, փողոցների ասֆալտապատումն իրականացվում էր դիտահորերի դիտանցքներն ասֆալտի տակ թողնելով: Շինարարներն արդարանում էին, որ դրանք նախագծում չեն եղել, իսկ նախագծողն արդարանում էր, որ մեղավորը շինարարներն են և ՍՊԸ Ախալքալաքի միացյալ ջրամատակարարման ծառայությունը, որը տեղեկություն չի տրամադրել կոյուղային դիտահորերի առկայության մասին:

Տենդերային համակարգը յուրաքանչյուր փուլում բաժանում է պատասխանատվությունը: Արդյունքում ստացվում է, որ երբ աշխատանքը ցանկալի արդյունք չի տալիս շատ դժվար է գտնել մեղավորների: Շինարարը կատարել է նախագծի համապատասխան, նախագծողը նախագծել է ունեցած փաստերով: Նախագիծը հաստատվել է համապատասխան կազմակերպության կողմից, իսկ ընդունող հանձնաժողովն այն ընդունել է, քանի որ շինարարը մեղավոր չէ, նա աշխատանքները կատարել է նախագծի համապատասխան: Ստացվում է , որ վերահսկումը յուրաքանչյուր փուլում ոչ բավարար է:

Վրաստանում, թափանցիկության և մրցակցության բարձրացման համար, ներդրվել է պետական գնումների էլեկտրոնային համակարգ: Պետական tenders.procurement.gov.ge կայք-էջում դուք կարող եք գտնել բոլոր կայացած տենդերները և բոլոր պայմանագրերը, որոնք կնքվել են տենդերներից հետո:

Մինչև կոնկրետ աշխատանքի համար տենդերի հայտարարումը, քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ նախահաշիվ կազմելու համար: Նախահաշիվը փորձաքննության համար ուղարկվում է Սամխարաուլիի անվան ազգային փորձաքննության բյուրո և փորձագիտական տեղեկանք ստանալուց հետո հայտարարվում է մրցույթ: Մրցութային փաստաթղթերի մեջ մտնում է նաև փորձագիտական եզրակացությունը:

Պետական գնումների փորձագետ Գիորգի Բաժելիձեի խոսքով, փորձագիտական կազմակերպությունը որոշ դեպքերում նախագծային փաստաթղթերը ստուգում է, որոշ դեպքերում՝ ոչ:
«Որոշ մրցույթներ նրանք հայտարարում են առանց «Սամխարաուլիի» վկայականի, որոշ նախագծերի, ըստ օրենքի, հարկավոր է վկայական, ոմանց՝ ոչ: Դա կախված է նրանից, թե ինչքան գումար է և ինչ են նրանք անում: Եթե դա նոր շինարարություն է կամ կապիտալ վերանորոգում, ապա անհրաժեշտ է փորձաքննություն, իսկ եթե ներքին վերանորոգում՝ ոչ: Ես ինքս «Սամխարաուլիին» չեմ վստահում, որովհետև նրանք նույնպես ներգրավված են որոշ ձեռնածություններում: Նրանք մի շղթա են », – ասում է Գիորգի Բաժելիձեն:

Փորձագետի խոսքով, պետական գնումների էլեկտրոնային համակարգը 100%-ով թափանցիկ է, և այստեղ յուրաքանչյուրը կարող է գտնել տենդերների վերաբերյալ բոլոր տեղեկությունները:

«Միակ խնդիրն այն է, որ Ներքին գործերի նախարարությունը, Պետական անվտանգության ծառայությունը և Վրաստանի կառավարության վարչակազմը թաքցնում են իրենց պայմանագրերը, որոնք նրանք կնքում են առանց տենդերի: Մնացածն ամեն ինչ կա: Աճուրդն անցկացվում է թափանցիկ, մրցույթի ավարտից հետո արդեն երևում է հաղթողը: Բայց թափանցիկությունը չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: Որոշ գնորդներ տենդերները հայտարարում են այնպես, որպեսզի նրանք միայն մի ընկերության համար հարմար լինեն, նրանք խաղակցելով օգնում են մի ընկերության», – ասում է Գիորգի Բաժելիձեն:

Ըստ Գիորգի Բաժելիձեի, մրցութային առաջարկները պետք է վերահսկվեն գնորդական կազմակերպությունների կողմից:
Հաճախ հաղթող ընկերությունը շատ է սակարկում նախնական գումարը: 20% -ով նվազեցման դեպքում ընկերությունը պարտավոր է գնորդին տալ վկայագիր, որ նա աշխատանքները կարող է կատարել նվազեցված գումարով ու որ դրանից որակը չի տուժի:

«Նվազեցումը չպետք է ազդի որակի վրա: Դա միայն ազդում է ընկերության վրա: Եթե այս ձևով իջեցնում են գինը, դա նշանակում է, առաջինը՝ որ մրցույթն ունի բարձրացված գին, իսկ երկրորդը՝ կբերեն ցածրորակ շինանյութ, էժան գնով: Այստեղ արդեն ընդունող կողմը պետք է ցույց տա աշխատանքի վատ որակը և չընդունի այն: Ինքնին, խոշոր նախնական գնի ժամանակ կլինի մեծ ետագլորք (откат), որը չի բացառվում », – ասում է նա:

Ախալքալաքի մունիցիպալիտետում 2018 թվականին հայտարարվել է 58 մրցույթ, կան մրցույթներ, որոնք իրենց մեջ ներառում են մի քանի աշխատանք: 11 մրցույթ հայտարարվել են, բայց տարբեր պատճառներով չեն իրականացվել: 7 ընկերություն տուգանվել է այն պատճառով, որ չեն կարողացել տեղավորվել ժամկետների մեջ: Տուգանքը կախված է պայմանագրից և կազմում է պայմանագրի գումարի 0.02% -ից մինչեւ 5%-ը: Տուգանված ընկերությունները հետևյալն են՝ ՍՊԸ «Թա-Թա»-ն, անհատ ձեռներեց «Նորայր Նալբանդյանը», ՍՊԸ «Աիկոզի» -ն, «Կոկա 2010»-ը, «Լիբո»-ն, «Սամասվալի 1»-ն՝ որը տուգանվել է երկու անգամ և անհատ ձեռներեց «Էդուարդ Սահարյան»-ը:

Սակայն, այս տուգանքները չեն վերաբերվում կատարված աշխատանքների որակին, տուգանքները տրվում են միայն աշխատանքների հանձնման ուշացման համար:

Էլեկտրոնային տենդերային համակարգը թույլ է տալիս տնտեսել աճուրդների գումարից և դրանով իրականացնել այլ ենթակառուցվածքային աշխատանքներ: Ախալքալաքի մունիցիպալիտետում 2015 թ.-ին տենդերներից տնտեսվել է մոտ 430 194 լարի, 2016 թվականին՝ 629 513 լարի, 2017-ին` 607 138 լարի, իսկ 2018-ին, օգոստոսի 17-ի դրությամբ, տնտեսվել է 348 422 լարի: Ախալքալաքի մունիցիպալիտետը տնտեսված գումարներով իրականացնում է լրացուցիչ նախագծեր:

Loading...

Loading…


Համակարգն արդեն 8 տարի է գործում է, սակայն մշակման անհրաժեշտություն դեռևս կա:

Շուշան Շիրինյան