Այսօր, սեպտեմբերի 14-ին Ախալքալաքում մեծ շուքով նշեցին քաղաքի օրը:

Քաղաքի կենտրոնում կազմակերպված էր միջոցառումների մի ամբողջ շարք` սկսած ավանդական շուկաներից և վերջացրած ժողովրդական համույթներից ու երաժշտությունից: Ընդհանուր մթնոլորտն, իհարկե, ուրախ էր: Մարդիկ ուրախանում էին, շնորհավորում իրենց քաղաքին իր տոնի առթիվ:

Քաղաքի կենտրոնական զբոսայգում անսովոր եռուզեռ էր: Այգու ամեն մի անկյունում մի միջոցառում էր ընթանում: Տոնական օրն սկսվեց առավտյան 12:00-ին: Առավոտից երթևեկության համար փակ էին այգի տանող ճանապարհները:


Մի կողմում ռետրո ավտոմեքենաների ցուցահանդես էր, մյուս կողմում տաղավարներ էին, որտեղ շրջանի տարբեր գյուղերի ղեկավարները գյուղական ու ավանդական ուտելիք էին հյուրասիրում մարդկանց, մեկ այլ վայրում կարատեի ցուցադրական ելույթներ էին:


Քաղաքում ուրախ խառնաշփոթ էր տիրում:

Ախալքալաքի տոնին մասնակցելու էր եկել Սամցխե-Ջավախի նահանգապետը, Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետի ղեկավարությունը, հյուրեր Թբիլիսիից ու այլ վայրերից:




Աղունիկ Այվազյան
Նման նյութեր:
Նինոծմինդա քաղաքի ծայրամասում` Խանչալի գյուղ տանող ճանապարհին, սովետական երկհարկանի կիսաքանդ կառույցի ներսում անսովոր իրարանցում է տիրում: 35-ամյա Ադելինա Եսոյանը և իր երեք փոքրիկները՝ Գալուստը, Վռամը…
14.01.2021 | Հասարակություն
Ախալքալաքում գրեթե ամենուր կարող ենք հանդիպել երիտասարդների, որոնք հավաքված խոսում են քաղաքական գործիչներից ու քաղաքականությունից, սակայն նրանցից եզակիներն են որոշում զբաղվել քաղաքականությամբ և ճանապարհ անցնել…
11.01.2021 | Քաղաքականություն
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնի հետ համատեղ շուրջ 6 տարի է իրականացնում է ուսուցիչների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրեր։ Այդ…
08.01.2021 | Հասարակություն
Պատերազմը Լեռնային Ղարաբաղում սկսվեց այն ժամանակ, երբ Վրաստանում նախընտրական քարոզարշավը նոր-նոր էր սկսել ակտիվ փուլ մտնել: Ջավախքի բնակիչները դիտում էին լուրեր միայն պատերազմի մասին՝ չհետաքրքրվելով…
29.12.2020 | Հասարակություն
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում համաճարակի ընթացքում կորոնավարակ հաստատվել է հինգ բժշկի և 14 բուժքրոջ մոտ: Շտապօգնության ծառայությունում իրավիճակն ավելի վատ է, այստեղ 22 աշխատակցից վարակվել է…
26.12.2020 | Հասարակություն
Վրաստանում նոյեմբերի 28-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ Covid-սահմանափակումներ են մտցվել, սակայն դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սպասվում են որոշակի մեղմացումներ։ JNEWS-ն առանձնացրել և ընդգծել է սահմանափակումների…
16.12.2020 | Հասարակություն
Դեկտեմբերի 3-ից Վրաստանի Ֆինանսների նախարարությանն առընթեր Եկամուտների ծառայությունը սկսել է 300 լարիի փոխհատուցման դիմումներն ընդունել այն հաստատությունների աշխատակիցների համար, որոնց գործունեությունը սահմանափակված է 2020 թվականի…
04.12.2020 | Հասարակություն
83-ամյա Սիրական Գիգոլյանը միաժամանակ բնակվում է՝ և Ախալքալաքի շրջանի Խուլգումո և Նինոծմինդայի շրջանի Նոր Խուլգումո գյուղերում: Ամռանը բնակվում է իր իսկ ձեռքերով կառուցած բնակարանում՝ նոր…
28.11.2020 | Հասարակություն