Ապրիլի 25-ին Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված խաչքար օծվեց:

xachqar 1

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Ջավախքի ամենատարբեր անկյուններում խաչքարեր են կանգնեցվում՝ ի հիշատակ և ոգեկոչում միլիոնավոր անմեղ զոհերի: Դադեշ գյուղի խաչքարն իր մեջ ամփոփում է եղեռնազարկ հայի վիշտն ու վերածնունդը:

Ջավախքի հոգևոր առաջնորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օծման կարգ: «Այսօր, այս խաչքարի ներկայությունը գյուղում ապացույցն է առ այն, որ մենք, ջավախքցիներս պահանջատերն ենք Հայոց Դատի: Ինչքան ել մեզ ուզեն ոչնչացնել, ջարդել ու կործանել, միևնույն է, մենք փյունիկի նման նորից հառնել ենք»,- իր խոսքում նշեց Ջավախքի փոխառաջնորդը:

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի 100-րդ տարելիցին նվիրված խաչքարը կանգնեցվեց Լյուդվիգ Թումասյանի բարերարությամբ: Իսկ քանդակագործը Գևորգ Մնացականյանն է:
xachqar2
Հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց համերգային ծրագիր: Պարային ու երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես եկավ «Ջավախք» ազգագրական պարային անսամբլը:
xachqar4

xachqar3
Այս Խաչքարը լուռ վկան է 100-ամյա հայի ազգային ու համամարդկային ողբերգության:
Xachqar
Աղունիկ Այվազյան