Նինոծմինդացիների ջահերով երթը ի բողոք Հայերի Ցեղասպանության հերքմանն և չճանաչմանը անցավ ուժեղ ձյան և երիդասարդների բացականչությունների տակ:
Ամեն տարի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհը նշում է Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, որը իրագործեց Օսմանյան կայսրությունը: Ցեղասպանությունը, որի զոհը դարձան 1,5 միլիոնից ավելի անմեղ մարդիկ համարվում է ХХ-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Նինոծմինդայում պարբերաբար անցկացվող ջահերով երթը՝ նվիրված Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության հիշատակին, այս տարի սկսվեց Սուրբ Սարգիս եկեղեցուց:
Ջահակիրները վառված ջահերով և ցեղասպանությունը դատապարտող պաստառներով շարժվեցին դեպի Եղեռնի անմեղ զոհերի Հուշահամալիր:
Երթը կազմակերպել էին «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները, որին մասնակցում էին Նինոծմինդայի շրջանի ողջ երիտասարդությունը, քահանա Տեր Արմաշ Պողոսյանը, «Ռաֆաել-Ջավախ» կրթա-մշակութային կենտրոնի տնօրեն՝ Ժորա Սնխչյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ: