Արդեն մի քանի օր է վերանորոգական աշխատանքներ են ընթանում Նինոծմինդա-Հայաստան ճանապարհին։ Ներկա դրությամբ հիմքից քանդվում է հին ճանապարհը, նորը կառուցելու նպատակով:
Նինոծմինդա-Հայաստան Ճանապարհի հիմնովին վերանորոգման համար Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհների վարչությունը հայտարարել էր տենդեր-մրցույթ: Մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություն, հաղթել է “Սաքմիլսադենմշենի” ընկերությունը։ Տենդեր-մրցույթի նախնական գումարը կազմել է 15 694 053.00 լարի, սակայն աշխատանքները իրականացնողը հաղթել է 13 808 673 լարիով։
Կվերանորոգվի Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 98-112 կմ հատվածը։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է սույն թվականի հուլիսի 6-ին։
Աշխատանքները սկսվել են պայմանագիրը կնքելուց հետո և ավարտվելու են 15 ամսվա ընթացքում, մինչև 2019 թվականի նոյեմբերի 6-ը։
Ճանապարհի այս հատվածը շատ վատ վիճակում էր գտնվում և ամեն անգամ նյարդայնացնում էր վարորդներին։
Գայանե Ակոջյան