Այսօր, ուղիղ ժամը 19:15 աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների զանգերը ղողանջեցին, Առաքելական եղեցեղուն տարբեր տեղեր միացան տարբեր եկեղեցիներ, Ախալքալաքում չղողանջեց միայն վրացական եկեղեցու զանգը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 23-ին սրբացրեց 1915թ.-ի անմեղ զոհերին: Սրբադասման կարգն ավարտվեց խորհրդանշական 19:15-ին: Աշխարհասփյուռ հայութունն ուղիղ եթերում հետևում էր սրբադասման սրբազան արարողությանը:
Աշխարհի տարբեր անկյուններում բոլոր հայկական և տվյալ երկրներում գործող եկեղեցիների զանգերը 100 անգամ ղողանջեցին Հայոց Ցեղասպանության բյուր նահատակների հիշատակին: Ջավախքում Հայ Առաքելական եկեղեցուն միացավ նաև Կաթոլիկ եկեղեցին և միայն վրաց եկեղեցու զանգերը չղողանջեցին: