Ապրիլի 21-ին Ավստրիայի խորհրդարանի բոլոր` վեց խմբակցությունները ընդունեցին համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:
Այն պաշտոնապես հրապարակվել է ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի նիստում, որի մեկնարկին բոլոր ուժերը նախ լռության րոպեով հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, «Արմենպրես»-ին է տեղեկացրել Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Ալեքսանյանը:
Ալեքսանյանի գնահատմամբ` համատեղ հայտարարության ընդունումը կարելի է համարել Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում:
Հայտարարությունը հստակ սահմանում է, որ 1915թ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է հղում Թուրքիային` առերեսվելու պատմության հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով:
Նյութը արտատպված է armeniangenocide100.org կայքից