«Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ են կատարվում, որոնցով էլ կվորոշվեն երկքաղաքացիության ընդունման պայմանները։
Ըստ փոփոխությունների, Վրաստանի քաղաքացիությունը չեն կորցնի այն անձիք, ովքեր ուզում են ստանալ այլ երկրի քաղաքացիություն, միայն այն դեպքում, երբ այլ երկրի քաղաքացիություն ստանալուց առաջ Վրաստանի հանրապետության կողմից քաղաքացիությունը պաշտպանելու թույլտվություն կստանա։ Իր հերթին Վրաստանի քաղաքացիությունը պահպանման համաձայնություն կտրվի այն դեպքում, եթե Վրաստանի քաղաքացին մշտական կապ կունենա Վրաստանի հետ։ Ուստի պայմանն հետևյալն է՝ Վրասանի քաղաքացու ընտանիքի անդամը, պետք է լինի այն երկրի քաղաքացի, որի քաղաքացիությունն էլ ուզում է ստանալ Վրաստանի քաղաքացին և Վրաստանի քաղաքացին առնվազն հինգ տարի օրինականորեն ապրում կամ աշխատում է այն երկրում, որի քաղաքացիությունն էլ ուզում է ստանալ։
Փոփոխությունների հետ մեկտեղ կա նաև նորույթ, ժողովրդին ժամանակավոր իրավունք կտրվի քաղաքացիությունը վերականգնելու համար։ Վրաստանի նախկին քաղաքացուն, ով քաղաքացիությունը կորցրել է, ուրիշ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով, իրավունք կտրվի օրենքի ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց Պետական Ծառայությունների Զարգացման Գործակալությանը դիմել քաղաքացիությունը վերականգնելու խնդրանք-դիմումով։
Փոփոխությունները կապված են Սահմանադրության խմբագրության հետ, ըստ որի էլ Վրաստանի քաղաքացիներին այլևս չի արգելվի ստանալ այլ երկրի քաղաքացիություն, կամ ստանալու դեպքում միանգամից կորցնի Վրաստանի քաղաքացիությունը։
Նախատեսվում է նաև Վրաստանի քաղաքացիություն ստանալու ցանկացողների համար բարձրացնել գրաքննությունը։
Փոփոխությունների նախագիծը մոտ ապագայում կներկայացվի խորհրդարանի բյուրոյին:
2017 թվականի սեպտեմբերի 26-ին Վրասնաի խորհրդարանը նոր Սահմանադրությունը ընդունել է երրորդ լսումների ժամանակ, ըստ որի էլ Վրաստանի քաղաքացիներին չի արգելվի ստանալ այլ երկրի քաղաքացիություն։
Աղբյուրը՝ IMEDINEWS․