Մայիսի 27-ին Թբիլիսում նշվեց ավանդական դարձած «Վարդատոնը», որը նվիրված է Սայաթ-Նովայի հիշատակին։
Ամեն տարի մայիս ամսվա վերջի կիրակի օրը Թբիլիսիում նշվում է «Վարդատոնը», որին ներկա են գտնվում հյուրեր ինչպես Թբիլիսիից, այնպես էլ Հայաստանից։
Տոնը սկսվում է Սուրբ պատարագով, այնուհետև տոնակատարությունը շարունակվում է Թբիլիսիի Գորգասալիի անվան հրապարակում՝ «Հին Թիֆլիսում»։
Միջոցառմանը հնչում է Սայաթ-Նովայի երգերն ու բանաստեղծություններն, ինչպես հայերեն այնպես էլ վրացերեն լեզուներով։
Ավանդական է դարձել նաև Թովմաս Պողոսյանի ղեկավարած “Սայաթ-Նովա” համույթի ներկայությունը տոնին, ովքեր հնչեցնում են աշուղի բազմազան ստեղծագործություններից։
Համերգից հետո ներկա գտնվողները Գորգասալի հրապարակում գտնվող Սայաթ-Նովայի հուշարձանին ծաղիկներ են խոնարհում։
«Վարդատոնը» հիմնադրվել է հայ գրականության դասական գրող Հովհաննես Թումանյանի, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և Իոսիֆ Գրիշաշվիլու կողմից 1914 թ.-ին և այդ օրվանից այսօր տոնը Թբիլիսիում նշվում է մեծ շուքով։