Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում նոր դպրոց է կառուցվել, աշակերտներն անհամբեր սպասում են շենքի գույքավորմանը, որպեսզի վերջապես հաճախեն այդքան սպասված դպրոց:

Բուղաշենցիները նոր դպրոց ունենալուն շատ երկար են սպասել։ Տասնամյակներ շարունակ երեխաներն ամեն օր փլուզման վտանգի ներքո միջնակարգ կրթություն էին ստանում: Մոտավորապես 100 աշակերտ դեռ հաճախում են Բուղաշենի հին դպրոց, մինչև նորը պատրաստ կլինի ընդունել նրանց:

Staraya shkola Bugashen

Բուղաշեն գյուղի հին դպրոցը կառուցվել է 1959 թվականին և սովետական միության փլուզումից հետո երբեք չի վերանորոգվել։ Երկար տարիներ անց, գյուղացիների և տնօրենի ջանքերի շնորհիվ պետությունը վերջապես ուշադրություն դարձրեց գյուղի կարևորագույն և երեխաների կյանքին սպառնացող հիմնախնդրի վրա։

Պետությունը խոստացել էր, որ մինչ 2013 թվականը Բուղաշենը կունենա նոր, տիպային դպրոց։

staraya shkola

Սակայն նոր դպրոցի շինարարական աշխատանքներն սկսվեցին 2013 թվականի նոյեմբերին։

trafaret

Դպրոցի շինարարությունը վստահվել է «Արխիկուլտուրա» ՍՊԸ-ին: Վերջինս հաղթել է հայտարարված տենդերը։ 2015 թվականի մարտ ամսից արդեն վերջացել են շինարարական աշխատանքները։ Սակայն նոր դպրոցի շենքը դեռ շահագործման չի հանձնվել, քանի որ դեռևս կահավորված չէ:

Բուղաշենի դպրոցը կառուցվել է 2013 թվականի պետական ծրագրով, որի շրջանակներում հիմնովին նոր 9 դպրոց կառուցվեց Վրաստանում։

Քրիստինե Մարաբյան