Այսօր, խորհրդարանի լիագումար նիստում, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կներկայացնի տարեկան հաշվետվություն:
Գեորգի Մարգվելաշվիլու ելույթը օրենսդիր մարմնում կանցկացվի բանավեճի ձևաչափով:
Ըստ ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գիորգի Կախիանիի, քաղաքական բանավեճի ձևաչափը թույլ կտա ցանկացած պատգամավորի իր կարծիքը հայտնել նախագահի ելույթի վերաբերյալ:
Պատգամավորը պարզաբանեց, որ նախագահի ելույթից հետո կանոնակարգը նախատեսում է երկու ձևաչափ՝ խմբակցությունների նախագահների ելույթներ և քաղաքական բանավեճեր:
Կախիանիի խոսքերով, քաղաքական բանավեճերի ժամանակ մեծամասնությունը և փոքրամասնությունը կունենան 45 րոպե ժամանակ, խմբակցությունները` 15 րոպե, անկախ պատգամավորները՝ 5 րոպե :