Մարտի 27-ին, Ջավախքում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի հերթական նիստը:

Նիստը բացեց հանձնախմբի նախագահ, Վիրահայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Հանձնախումբը քննարկեց առաջիկա ապրիլյան միջոցառումների անցկացումը Ջավախքում և Վրաստանում: Քննարկվեց ծրագրված միջոցառումները՝ տարբեր շրջաններում անհրաժեշտ պարագաներով ապահովելու հարցը:
erexaner
Ինչպես նաև որոշվեց Ջավախքում և այլ հայաբնակ վայրերում Ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքարերի օծման ժամանակացույցն ու կարգը:

Տարածաշրջանային հանձնախմբի հերթական նիստը 2 ժամից ավելին տևեց: Նիստի ավարտին Ախալքալաքի Հայկական Երիտասարդական կենտրոնի սաները իրենց ձեռքերով պատրաստած անմոռուկ-թռուցիկներ բաժանեցին ներկաներին:
kentron
Այնուհետև Վիրահայոց թեմի առաջնորդն այցելեց Հայկական Երիտասարդական կենտրոն: Կենտրոնի սաները աղ ու հացով, երգ ու պարի ուղեկցությամբ դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդին և Ջավախքի փոխանորդին: Վերջիններս ծանոթացան կենտրոնի պատմության և գործնեության հետ, որից հետո ներկա եղան ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը:
artasanox
Աղունիկ Այվազյան