Փետրվարի 27-ին Ախալքալաքի Շրջանային ժողովում կայացավ Բյուրոյի նիստ: Օրակարգը բաղկացած էր 7 կետից: Նիստի ավարտին «Վրաստանի հայրենասերների դաշինք» խմբակցության պատգամավորները ներկայացան հաշվետվությամբ:
Ախալքալաքի Բյուրոյի նիստի մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը, ապա անցան օրակարգի քննարկմանը:
Մինչ այս նիստը Ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը մեկ շաբաթ շարունակ աշխատել է Քաղաքապետարանի կողմից ներկայացված փաստաթղթի վրա, ինչի արդյունքում, գրեթե բոլոր կետերում փոփոխություններ է մտցվել, ապա ներկայացվել Բյուրոյի նիստի քննարկմանը:
2018 թ.-ի բյուջեյի փոփոխություններ
Բյուրոն քննարկեց Չունչխա և Կուլիկամ գյուղերում մանկապարտեզների շենքերի կառուցման, Դադեշ գյուղում խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքների, Բավրա գյուղում և Ախալքալաքի ծայրամասում, Դիլիսկա գյուղ տանող ճանապարհին գտնվող (այսպես ասած «փոսի բնակիչներին») խմելու ջուր հասցնելու, քաղաքում փողոցների փոսային վերանորոգումների հարցերը:
Ախալքալաքի մունիցիպալիտետում պետական և Ախալքալաքի մունիցիպալիտետի սեփականություն համարվող ոչ գ/տ նշանակության հողերի նորմատիվ գների սահմանման մասին:
Ախալքալաքի մունիցիպալիտետի գենդերային իրավահավասարության խորհրդի կանոնակարգի հաստատման մասին:
Քաղաքապետարանի ծառայությունների կանոնակարգի մեջ փոփոխություններ մտցնելու մասին:
Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում տեղական հարկերի (ունեցվածքի) հարկի ընդունման և նրա դրույքների մասին:
«Վրաստանի հայրենասերների դաշինք» խմբակցության նախագծերի քննարկում (հողերի սեփականաշնորհման մասին):
Օրերս Դաշինքը հանդես էր եկել հերթական նախաձեռնությամբ: Բյուրոն քննարկեց «Հայրենասերների դաշինքի» նախաձեռնությունը, որը վերաբերում է հողերի սեփականաշնորհման ժամանակ առաջացող խնդիրներին: Բանն այն է, որ բնակիչները ֆինանսական մեծ դժվարությունների առջև են կանգնում հողերի սեփականաշնորհման ժամանակ: Գյուղացիների հողերը մաս-մաս գտնվում են տարբեր վայրերում և յուրաքանչյուր հողակտոր սեփականաշնորհելու համար աերոնկարահանման համար մինիմում 50 լարի է անհրաժեշտ: Այնինչ պարզվում է նույն արեոնկարահանումները անվճար են, այսինքն ծառայությունը վճարովի է, պետությունն է հոգում այդ ծախսերը:
«Վրաստանի հայրենասերների դաշինք» խմբակցության հաշվետվությունը:
«Դաշինքի» կողմից Ախալքալաքի Սակրեբոլոյի ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը հանդես եկավ 5 կետի բաղկացած հաշվետվությամբ: Վերջինս մանրամասն ներկայացրեց կուսակցության կատարած աշխատանքներն ընտրություններից հետո:
Պետրոսյանը մասնավորապես խոսեց Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան ընդառաջ «Դաշինքի» կողմից Ախալքալաքի Սակրեբուլոյում բարձրացված Հայոց ցեղասպանության ընդունման հարցը, որը Բյուրոյի նիստից չհասավ Սակրեբուլոյի լիագումար նիստի քննարկմանը:
Մյուս հարցն բնակավայրեր տանող ճանապարհներին ցուցանակների տեղադրման մասին է: Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանը մեծ ուշադրություն է դարձնում զբոսաշրջության զարգացմանը, շատ կարևոր է, որ բնակավայր տանող ճանապարհներին լինեն տեղեկատվական ցուցանակներ երեք լեզվով: Պետրոսյանը նշեց, որ այս հարցի հետ կապված Սակրեբուլոյում խոստացել են ճշտելուց հետո տեղեկացնել, բաց մինչ օրս չեն պատասխանել:
Հաջորդը «Դաշինքի» կողմից բանկերի բարձր տոկոսադրույքների մասին է: Ըստ «Դաշինքի» հարցին չեն արձագանքել:
Ախալքալաքի քաղաքապետարանի դերը ընդհանուր հանրակրթության բնագավառում, մասնավորապես դպրոցների վիճակը բարելավելու ամրապնդելու վերաբերյալ:
Եվ հինգերրորդ կետը վերաբերում է հողերի սեփականաշնորհմանը, որը քննարկվեց այսօրվա Բյուրոյի նիստի ժամանակ:
Փետրվարի 27-ի Բյուրոյի նիստը նախագահում էր Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը: Օրակարգով հաստատված, քննարկվող յուրաքանչյուր հարց ուսումնասիրելուց հետո, նիստի անդամները եկան ընդհանուր եզրակացության՝ օրակարգում առկա բոլոր հարցերը տեղափոխել վաղվա Ժողովի նիստ:
Աղունիկ Այվազյան