Երեք օր Վրաստանի երկրորդ մայրաքաղաքը հյուրընկալեց տարբեր ուղություններով աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին Հարավային Կովկասից, Բելառուսից, Ուկրաինայից և այլ երկրներից:
Մարտի 14-16-ը Քութաիսիում «Nesehnuti» չեխական հասարակական կազմակերպությունն անցկացրեց ԲարՔեմփ: «Barcamp»-ը ըստ Վիքիփեդիայի կոնֆերանսների միջազգային ցանց է, որը կազմակերպվում է հենց մասնակիցների միջոցով: ԲարՔեմփը տեղի ունեցավ Քութաիսիի Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանում:
Բացմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում Չեխիայի հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը, Քութաիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչը և Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանի ռեկտորի տեղակալը:
Չեխական «Nesehnuti» ոչ կառավարական կազմակերպությունը ԲարՔեմփը կազմակերպել էր Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության և «Վիշեգրադ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, Վրաստանում կազմակերպչական աշխատանքներում նրանց օգնում էր «Աբխազինտերկոնտ» հասարակական կազմակերպությունը:
Հանդիպումների ժամանակ տեղի ունեցավ մասնակիցների փորձի փոխանակում և քննարկումներ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են ժողովրդավարական փոփոխությունները տեխնոլոգիաների օգտագործմամբ, ունիվերսալ դիզայն, երկրորդական վերամշակում, ֆասիլիտացիայի մեթոդներ: Խոսեցին նաև այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են մահապատիժ Բելառուսում, Սլովակիայում զենքի առևտրի մոնիթորինգ, թե ինչպես են իշխանությունները ծախսում գումարները, երկրորդական վերամշակում, նաև ԼՀԲՏ փոքրամասնություններրի հարցը Ադրբեջանում:
ԲարՔեմփը կազմակերպել էր նաև սոցիալական ձեռներեցության գործնական ներկայացումը Քութաիսիի ջերմոցների օրինակով, որոնք ստեղծվել էին տարբեր նախագծերի միջոցով, որտեղ մարդիկ աճեցնում են կանաչի, ելակ, ազնվամորի և բանջարեղեն.