Մետաքսի ճանապարհը չի փոխարինի Կարս-Ախալքալաք երկաթուղուն – այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետը, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը, մեկնաբանելով Թբիլիսի ֆորումի Մետաքսի ճանապարհի կարևորությունը:
Դմիտրի Կումսիշվիլիի խոսքերով, Կարս-Ախալքալաք երկաթուղին Մետաքսի ճանապարհի ճյուղերից մեկն է:
«Կարս-Ախալքալաք երկաթուղին Մետաքսի ճանապարհի ճյուղերից մեկն է: Այն ցամաքային ճանապարհ է, որը միացնում է իրար Ադրբեջանին, Վրաստանին և Թուրքիային, ցամաքային ճանապարհ է, որը կապում է երեք երկրների: Դա կլինի հենց այն հնարավորությունը, որը առաջին փուլում 5 միլիոն, իսկ ապագայում արդեն 15 միլիոնով պիտի բարձրացվի մեր տրանսպորտային միջանցքի համար առկա հնարավորությունները », – ասել է Կումսիշվիլին: