Ախալքալաքի Վարչության շենքում տեղի ունեցավ Վրաստանի առաջին ալիքի ”Էտալոն” ինտելեկտուալ խաղի շնորհանդեսը:
Ախալքալաքի Վարչության շենքում իրարանցում էր տիրում, Ախալքալաքի տարբեր դպրոցներից աշակերտներն ու ուսուցիչները հավաքվել էին Վարչության մեծ դահլիճում: Դահլիճը լեփ-լեցուն էր, ուշացածները ստիպված եղան կանգնած մասնակցել ”Էտալոն” խաղի շնորհանդեսին:

DSC_3168

DSC_3209

Ինտելեկտուլ ”Էտալոն” խաղը ներկայացրեց հաղորդման հեղինակ և վարող Գոչա Տղեշելաշվիլին: Էտալոնի հետ մեկտեղ շնորհանդեսին ներկա էին Սամցխե Ջավախք տարածաշրջանի նահանգապետի տեղակալը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահը, Ախալքալաքի Ռեսուրս կենտրոնի տնօրենն ու երիտասարդության հարցերով Ախալքալաքի Վարչության ներկայացուցիչը:

DSC_3232

Հաղորդավարը հանդիպումն անցկացրեց վրացերեն լեզվով, չնայած այն բանին, որ դահլիճում հավաքվել էին աշակերտներ վրացական ու հայկական դպրոցների աշակերտներ, որոնց մի մասը չի հասկանում վրացերեն, իսկ մյուս մասը հայերեն: Սակայն հանդիպումն անցավ աշխույժ և ուրախ մթնոլորտում:

DSC_3198

Գոչա Տղեշելաշվիլին ներկայացրեց ծրագրի մանրամասները, որից հետո աշակերտները սկսեցին ցուցադրել իրենց կարողությունները՝ երգեցին և բանաստեղծություններ արտասանեցին վրացերեն լեզվով: Շատերը ցանկություն հայտնեցին մասնակցել հաղորդմանը:

DSC_3217
– ”Հաղորդումը կլինի անպայման, հիմա կարելի է ասել լսումներն էին ծրագրի պարզելու համար, պոտենցիալ կա թե ոչ: Հսկայական պոտենցիալ կա, հսկայական: Երբ ծրագիրն սկսենք, անպայման կտեղեկացնենք: Առաջին հանդիպումը եղավ այսպես ասած հետախուզական, ինչպես մեզ կդիմավորեն և այլն: Ինքներդ տեսաք ինչպես մեզ դիմավորեցին, այսպիսի հանդիպում չէի ակնկալում”, – ասաց Գոչա Տղեշելաշվիլին:
Քրիստինե Մարաբյան