Նինոծմինդայի մեծամասնական №41 ընտրատարածքում գրանցվել է ընտրողների 2 նախաձեռնող խումբ, որոնցից մեկը առաջադրում է քաղաքապետի թեկնածու, իսկ երկրորդը` Սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորի թեկնածու (Շրջանային ժողով):
Հովհաննես Մնդլյանը ընտրողների խմբի կողմից առաջադրվել է մեծամասնական թեկնածուի պաշտոնում Սաթխայի տարածքային ընտրամասից: Անդրանիկ Ղարսլյանը` Նինոծմինդայի շրջանի քաղաքապետի թեկնածու է:
Նինոծմինդայի շրջանում կա 21 015 ընտրող: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կա 37 ընտրատեղամասային հանձնաժողով, որից 4-ը գտնվում են Նինոծմինդայում:
Սեպտեմբերի 21-ին կուսակցության կողմից թեկնածուների գրանցման դիմումների վերջնաժամկետն է:
Բորիս Ղարսլյան