Օրեր առաջ jnews-ի խմբագրությունը տեսանյութ ստացավ Տրկնա գյուղից, որտեղ մարդիկ բողոքում են ճանապարհահարթեցման աշխատանքներից:

4 օր առաջ Տրկնա գյուղում իրականացվել է ճանապարհահարթեցման աշխատանքներ: Մարդիկ բողոքում են իրականացված անփույթ ճանապարհահարթեցումից, մատնանշելով, որ ճանապարհին են հայտնվել մեծ քարեր, որոնք ոչ միայն խոչընդոտում են երթևեկությանը, այլև ջարդում մեքենաները:

Jnews-ի խմբագրությունը երեք օր շարունակ փորձում էր կապ հաստատել ճանապարհահարթեցման աշխատանքներն իրականացրած պատասխանատուների հետ, սակայն ապարդյուն:

Ախալքալաքի վարչության ենթակառուցվածքների ծառայությունից նախ մեզ ուղղորդեցին, որ պատասխանատուն «Սանմաքրում» կազմակերպությունն է, սակայն այնտեղից էլ կրկին հետ ուղարկեցին: Պատճառաբանելով, որ պարզապես ճանապարհահարթեցման տեխնիկան իրենց բալանսի վրա է գտնվում, իսկ, թե ո՞վ և ինչպիսի՞ աշխատանք է արել Տրկնա գյուղում, իրենք ոչ տեղյակ են, ոչ էլ իրավասու:

Նշենք, որ 3 օր շարունակ Jnews-ի հեռախոսազանգերը անպատասխան մնացին: Մեր զանգերին չէին պատասխանում ոչ գյուղի լիազորը, ոչ տարածքային պատգամավորը:

Trkna

Տեսանյութը Jnews-ի խմբագրությանը տրամադրել են Տրկնա գյուղից:
Աղունիկ Այվազյան