18 տարվա կենսագրություն ունեցող «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը տեղ չունենալու պատճառով թափառաշրջիկի կյանք է վարում:

18 տարին բավական չեղավ, որ թատրոնը սեփական առանձին սենյակ ունենար, որտեղ ոչ միայն ներկայացումներ ընթանային, այլև տիկնիկները ցուցադրված լիներ: Թատրոնի համար սեփական ձեռքերով տիկնիկներ է պատրաստում հիմնադիր Սամվել Խոդիկյանը: 70-ից ավել արհեստավարժ տիկնիկներ անտուն թափառաշրջիկի նման ավտոտնակում են «ապրում»:

Խաղացանկում 10 ներկայացում ունի, առաջիկայում «Պույ-պույ» տիկնիկայինը նոր բեմադրություն կներկայացնի փոքրիկ հանդիսատեսի դատին:

«Այս տարիների ընթացքում ստեղծած տիկնիկներս արդեն տեղ չլինելու պատճառով փչանում են, դրանք արվեստի գործեր են, մեր տանն եմ պահում, այնքան շատ են, որ ավտոտնակում եմ պահում, տեղ չունենալու պատճառվ, 70 տիկնիկը հո խաղ ու պար չի: Եվ ամեն տարի տիկնիկների թիվը ավելանում է», – նշեց «Պույ-պույ» տիկնիկային թատրոնի տնօրեն Սամվել Խոդիկյանը:

erexaner

Տիկնիկային թատրոնը գործում է Ախալքալաքի Մշակույթի տան ներքո: Այսօրվա դրությամբ ընդամենը երկու աշխատող է աշխատավարձ ստանում՝ տնօրեն և ևս մի աշխատակից:

Աղունիկ Այվազյան