Ախալքալաքի ըմբշամարտի մարզիկները Խաշուրիում կայացած միջազգային մրցույթից վերադարձել են հաղթանակներով ու իրենց հետ բերել մրցույթի գլխավոր մրցանակը՝ գավաթը:
Մայիսի 19-ից 21-ը Խաշուրիում անցկացվեց ըմբշամարտի միջազգային մրցույթ, որին մասնակցում էին ինչպես Վրաստանի այնպես էլ Հայաստանի, Ադերբեջանի, Թուրքիայի և Դաղեստանի ներկայացուցիչները:
Մրցույթի մասնակիցները պայքարում էին տարբեր տարիքային և քաշային կարգերում: Մասնակցում էին 2004-2007թթ. և 2008-2009 թթ. ծնված մարզիկները:
Ախալքալաքի խումբը մրցույթից վերադարձել է չեմպիոններով՝ 65 կիլոգրամ քաշային կարգում Գաբրիելյան Գևորգը և 53 քաշային կարգում Գոգորյան Ռուբենը գրավել են առաջին պատվավոր հորիզոնականները և իրենց հետ Ախալքալաք են բերել մրցույթի գավաթը:
Ջուլիետա Տոնականյան