Հունվարի 22-ին Նինոծմինդայի սահմանային անցակետում Քնարիկ Հարությունյանին ստուգել են վրան գտնելով 4 կտոր ոսկյա զարդ կալանքի տակ են դրել: Քնարիկ Հարությունյանը դիմել է Դատարան:
Վրաստանի քաղաքացի Քնարիկ Հարությունյանն ապրում է Ախալքալաքի շրջանի Գոման գյուղում: Նա Երևան էր գնացել բուժման նպատակով: Տունդարձի ճանապարհին Նինոծմինդայի սահամանային անցակետի աշխատակիցները նրան մանրակրկիտ ստուգել են, ինչ արդյունքում հայտնաբերել են 36 գրամ ոսկի ( վզի շղթա -18,5 գրամ, թևնոց -7,39 գրամ, մատանի – 2,88 գրամ, ամուսնական մատանի -7,19 գրամ):
«Երևանից էինք գալիս բոլորս առանց խնդրի անցանք սահմանը, բայց Քնարիկ Հարությունյանի ոսկիները կալանքի տակ դրեցին: Սահմանային անցակետում աշխատողներն էլ ասացին ցույց տվեք բոլոր ոսկեղենը, էս կինն էլ ձեռքերը պարզեց ցույց տվեց, նախօրոք ինքն ասաց ուր գնամ, որ ցույց տամ»,- ասաց վարորդ Հովհաննես Չրաղյանը:
Քնարիկ Հարությունյանի ոսկեղենը իր վրա է եղել ոսկեղենը: Վերջինիս խոսքերով առանց պատճառի իր վրայից հանել են բոլոր ոսկեղենն ու ակտ գրել:
«Առանց պատճառն ասելու վերցրեցին ոսկեղենը, հարցնում եմ, ինչ եք անում, պատասխանում են մենք պիտի գրենք: Չեն պարզաբանում ինչ պատճառով, ինչ օրենք եմ խախտել, ես չեմ հասկանում իրենց, երևի անուն հաստատելու համար են անում, որ լավ աշխատող են, չգիտեմ»,- պատմում է Քնարիկ Հարությունյանը, միաժամանակ ձեռքերը պարզելով ցույց տալիս, թե ինչպես են իրենից վերցրել ոսկեղենը:
«Այսպես բացարձակ ցույց եմ տվել: Ինքն էլ կոպիտ թևերս վեր քաշեց, ասաց չէ պահում ես ու արի ներս, թևես քաշեց տարավ, այնպես էր հանում ոսկեղենը, էլ չասելու: Պայուսակս ստուգեցին, ինչ կար թափեցին սեղանին, բայց բան չգտան: Երևի վրացերեն չգիտեմ, այդ պատաճառով էլ ինչ ուզում անում են»,- եզրափակեց Քնարիկը:
Քնարիկի տղան բարձրաձայում է. «Ինչու սահմանային անցակետում չկա ցուցատախտակ, որ մարդիկ իմանան, ինչ կարելի է անցկացնել, ինչ ոչ, և ինչ չափով»:
Հարությունյանից վերցրել են նույնիսկ ամուսնական մատանին, 1000 լարի տուգանք գրել և կալանքի տակ դրել ոսկեղենը: Քնարիկ Հարությունյանն հունվարի 27-ին սույն խնդրով դիմել է Ախալքալաքի Շրջանային Դատարան, բողոքարկելով սահմանապահների գրած ակտը:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն հունվարի 22-ին սահամանն անցնելիս շատերից են ոսկեղենը վերցրել, որոնք եղել են մարդկանց վրա, ոչ թե պայուսակների մեջ:
Աղունիկ Այվազյան