Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1915 թթ» գրքի հերթական` 6-րդ հատվածը: Այս հատվածում տեղ են գտել նախորդ դարասկզբին հայերի վիճակը Պոլսում և Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում:

Վրացալեզու «Վրաստան» պարբերականը 1915 թվականի հունիսի 14-ին գրում է. «Կոնստանդնուպոլսում հայերի հետապնդումը շարունակվում է: Շատերին ձերբակալել են: 20 հայ տղամարդ և 3 կին մահապատժի են ենթարկել: Բուրլայում և Այվալում հետապնդում են նաև մյուս քրիստոնյաներին»:

Շարունակելով հայերի վիճակին մասին, թերթը հղում տալով մեկ այլ՝ «Հորիզոն» պարբերականին պատմում է. «Շատիխում, Սիզանում, Սհակերտում, Մակսում և Մամրտակնում հայերին չեն կոտորել, սակայն Ալջվազում, Արճեշում, Բերկրիում, Ախբակաշում և Նորդուզաշում բնակիչներին մեկառմեկ կոտորել են: Օսմանյան կայսրության կառավարությունը հատկապես հայերին արգելել է մուտք գործել երկիր: Արգելված է նաև Օսմանյան և արտասահմանում բնակվող հայերի միջև նամակագրությունը:

Ոչ պակաս սարսափելի պատմությունների մասին է տեղեկացնում «Արծվի» թերթը: Ստամբուլից ստացած հեռագրի համաձայն` վերջին ժամանակաշրջանում հակահայ քարոզչությունը մեծ ազդեցություն է ունեցել մութ զանգվածների վրա: Ստամբուլից մինչև Հես ոստիկանությունը ինչ-որ հատուկ հրաման է կատարում: Խանութների վրայից պոկում են ֆրանսերեն գրառումները` ստիպելով թուրքերեն գրել: Ինչ-որ կասկածելի անձինք պարբերաբար սրճարաններ, խանութներ են այցելում, բերում «Պոլոս մեջիդա»-յի համարներ, որտեղ զենքի և նռնակների բազմաթիվ նկարներ կան, և որոնք ոստիկանությունը իբր գտել է հայերի տներում: Նման միջոցներով գործակալները փորձում են անգրագետ ամբոխին լարել հայերի դեմ, ինչը եւ վերջիններիս արյունահեղության պատճառ կդառնա»:

«Գերմանացիների պահանջով Օսմանյան կայսրության հայ պատգամավոր Զոհրապին խեղդամահ են արել»,- գրում է Վրաստան թերթը 1915 թվականի հունիսի 26-ին:

«Օսմանցիների մոբիլիզացիան և ծրագրերը» վերնագրի ներքո «Հայրենիքը» տեղեկացնում է:

«Օսմանյան կայսրությունում զորակոչ է հայտարարվել: Օրենքի ուժով կարողացել են բանակ զորակոչել միայն մինչև 30 տարեկան հայերին, քանի որ օսմանյան հայերը 5-6 տարի է, ինչ զինվորական հարկ են վճարում: Չնայած դրան՝ կառավարությունը զորակոչել է 20-45 տարեկաններին, այսինքն այն մարդկանց, ովքեր զինվորական ծառայությանը չեն համապատասխանում:

Վանի բնակիչները գիտեին, որ Օսմանյան կայսրությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի և այդ պատճառով չէին ցանկանում զորակոչվել: «Այսպիսով, մենք դժվարին խնդրի առջև կանգնեցինք»,- ասում է արաբը: «Այսքան ժամանակ մենք մարդկանց օսմանցիների դեմ ենք լարել, նրանց կոչ էինք անում հեղափոխություն անել, իսկ հիմա միջավայրն այնպես է փոխվել, որ ստիպված ենք այլ` խաղաղության մարտավարության դիմել: Այս իրավիճակում, երբ մենք հստակ չգիտենք օսմանցիների և ռուսների ծրագրերի և մտադրությունների մասին, բանակի թվի աճից հրաժարվելու արդյունքը անարխիա կլիներ: Այսպես` ապստամբությունից զերծ մնալու նպատակով, ես, բազմաթիվ հայ երիտասարդների հետ, երաժշտության ուղեկցությամբ ուղևորվեցի Վանի նահանգապետի մոտ հետեւյալ ուղերձով:
-Զինվորներ ե՞ք ուզում` ահա նրանք:
Միևնույն ժամանակ դիմել ենք նաև Օսմանյան կայսրության քաղաքացիներին:
Վանի նահանգապետ Թասիմ-բեյի և երիտթուրքերի կոմիտեի ազդեցիկ անդամ Նաջի-բեյի հետ խոսելու ժամանակ, ես ևս մեկ անգամ նշեցի Օսմանյան Հայաստանում բարեփոխումներ անելու անհրաժեշտության մասին և զգուշացրեցի սկզբից ևեթ զերծ մնալ պատերազմից:
Ասացինք նրանց.
-Օսմանյան կայսրության հաղթանակն անհնար է: Նույնիսկ եթե հաղթանակ տանի, պարտված կմնա, քանի որ Օսմանյան կայսրության ֆինանսական վիճակը չի դիմանա և Օսմանյան կայսրության հաղթանակը կբերի պետականության փլուզման, ինչը օսմանցիների համար ավելի վնասակար կլինի, քան պարտությունը պատերազմում:
Պատասխանեցին.
-Ռուսաստանի հետ պատերազմը մեզ համար կենսական նշանակություն ունի: Չենք կարող հանգստանալ այնքան ժամանակ, քանի դեռ արևելյան հատվածը չի անցնի հստակ պատով:

Մեր զրուցակիցները սահմանները գծելու հիանալի ծրագիր ներկայացրեցին։

Օսմանյան կայսրությունը կգրավի մինչև Կովկասյան լեռնաշղթա ընկած տարածքները, մինչև Վլադիկավկազ, ապա կստեղծվի ինքնավար Վրաստան և ինքնավար հարավ, որով Օսմանյան կայսրությունը հեռու կլինի ռուսական սահմանից: Հայ-թաթարական սուր հարցը կլուծվի ռիսկային վերաբնակեցմամբ: Երևանի և Ելիզավետպոլի մահմեդականներին կվերաբնակեցնեն Բիթլիսում և այլ վիլայեթներում, իսկ այս վիլայեթների հայերին կտեղափոխեն Վան և Էրզրում: Վերջիններս կմիանան Կովկասին և կմտնեն ինքնավար Հայաստանի կազմի մեջ:

Ծրագիրը վատը չէ, սակայն ինչպե՞ս են իրականացնելու այն: Ասացի` դրա համար պետք է նվաճել Կովկասը:
-Ինչպես ենք իրականացնելո՞ւ: Շատ հասարակ: Ինքնավարության հարցը վերաբերում է կովկասյան բոլոր ժողովուրդներին:

Մեզ չէր հետաքրքրում Գերմանիայի հաղթանակը և այդ պատճառով արտահայտեցինք մեր անհանգստությունն առ այն, որ Գերմանիան կարող է Օսմանյան կայսրությանը ներգրավել պատերազմի մեջ, ինչը օգուտ կբերի բացառապես գերմանացիներին: Իմ այս խոսքերը Թասիմ-բեյը և Նաջի-բեյն ընդունեցին որպես վիրավորանք.
«Ո՞նց: Մենք հո քաղաքական նորածիննե՞ր չենք: Մինչև Գերմանիան չգրավի Բեսարաբիան և Ղրիմը, մենք պատերազմ չենք հայտարարի և հետո էլ ի՞նչ պատերազմ, մի շաբաթում կլինենք Թբիլիսիում»:

Ինչպես երևում է, նրանք Թբիլիսին գրավելու հույս են ունեցել: Մենք հայտարարեցինք.
–Լավ: Այս ծրագրի շրջանակներում մենք կգործենք ձեզ հետ միասին: Միայն ասեք մեզ, որ ձեր նպատակն ինքնավար Հայաստան ստեղծելն է:
Նախապես գիտեինք պատասխանը:
-Հետո:
Միայն թե հիմա այլ պատասխան ստացանք:
–Դա մենք կիրականացնենք միայն այն ժամանակ, երբ կգրավենք Կարսը: Մինչ այդ` ոչ:

Այնուհետև մենք կատակեցինք ասելով. պատկերացնենք, որ հայ մտավորականների մի մասը կաջակցի ձեզ, իսկ ամբոխը` ոչ: Ի՞նչ կերպ եք պատրաստվում ստանալ այն հայերի վստահությունը, ովքեր Կովկասում հարուստ և քաղաքակիրթ կյանքով են ապրում:
-Երևում է չեք ուզում աշխատել մեզ հետ,- չուշացավ պատասխանը:

Ճիշտ է, նրանք լավ գիտեին, որ մենք հեռացել ենք, սակայն միևույն է ասացին.
-Կամավորներ տվեք: Պատասխանեցինք, որ չենք տա, միայն կպաշտպանվենք ասացինք ու բաժանվեցինք միմյանցից»,- եզրափակում է Հայրենիք թերթը:

Ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Ալիք մեդիա լրատվականում: Նշենք, որ «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» գիրքը տպագրվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից: