Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետ​​նախարարի գրասենյակը հայտարարել է էսսեի մրցույթ Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ` IX-XII դասարանցնիների համար, «Վրաց լեզուն ճանապարհ դեպի իմ բարեկեցությունը» վերնագրով:

Մրցույթի հայտարարությունը նվիրված էր վրաց լեզվի օրվան:Հայտերի ընդունումը սկսվել է ապրիլի 13-ին և այն կշարունակի մինչև մայիսի 20-ը: Մրցույթի նպատակն է. ազգային փոքրամասնությունների երիտասարդների շրջանում վրաց լեզվի իմացության կարևորության իրազեկության բարձրացումը:

Մրցույթը անցկացվում է Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի ֆինանսական աջակցությամբ: Մրցույթին կարող են մասնակցել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ միայն IX-XII դասարանների աշակերտները: Էսսեն պետք է գրված լինի վրացերեն լեզվով, պարունակի նվազագույնը 150 բառ: Էսսեն կարող եք ուղարկվել մրցույթին` էլեկտրոնային ձևաչափով կամ տպագիր կամ ձեռագիր տեսքով: Ստեղծագործական աշխատանքի վերջում պետք է նշել, հեղինակի անունը ազգանունը, դասարանը, դպրոցի անվանումը և կոնտակտային տեղեկատվությունը:

Մրցույթի արդյունքում հատուկ կազմված հանձնաժողովը կընտրի 4 հաղթողներին, ովքեր մայիսի 26-ին, Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը կպարգևատրվեն պատվոգրերով և պլանշետներով: Էսսեն կարող եք ուղարկել press@smr.gov.ge էլ. հասցեին կամ ուղարկել Թբիլիսի, Լեոնիձե 3/5, Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետ​​նախարարի գրասենյակ: Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք` այստեղ