Նատաշա Սերոբյանն ամեն լուսաբաց Աստծուն փառք է տալիս, որ անասնագոմը, որտեղ նա է ապրում երեխաների հետ չի փլվում:
taniq
Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում են ապրում Սերոբյանները՝ Նատաշան, Գեորգին և Մարիաննան:
Նատաշան միայնակ է մեծացնում երկու երեխաներին, ամուսինն «անհետացել» է 8 տարի առաջ երեխաներին ու կնոջը թողնելով բախտի քմահաճույքին: Երեխաները չեն ուզում լսել հոր մասին մեկնաբանելով՝ դավաճան:
Giorgi
Չնայած ապրելու համար անհրաժեշտ տարրական պայմանների բացակայությանը Գեորգին և Մարիաննան դպրոցի լավագույն աշակերտներն են, նրանց ոչինչ չի խանգարում ուսման մեջ։
tuny
Նատաշան չի աշխատում, պատճառաբանելով որ գյուղում աշխատանք չկա: Ընտանիքն ապրում է պետությունից ստացած 158 լարի օգնության և բարեսիրտ մարդկանց գթասրտության շնորհիվ:
Natasha
10 տարեկան Գեորգին երազում է մեծանալ ու բժիշկ դառնալ, որպեսզի կարողանա բարեկեցիկ կյանքով ապահովել մորն ու քրոջը: Իսկ այսօր երազում է հեծանիվ ունենալ «կուզեմ վելո (հեծանիվ) քշեմ ընկերներուս պես»:
lusamut
Մեր այցի ժամանակ Մարիաննան դպրոցում էր գտնվում, երկրորդ հերթափոխով դասի էր:

Աղունիկ Այվազյան