Ախալքալաքի և Նինոծմինդայի հինգ բնակիչներ կամավոր ներկայացել և տարբեր տեսակի զենք-զինամթերք են հանձնել Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեքի Ոստիկանության դեպարտամենտ:

Այս բնակիչների կողմից ոստիկանություն է հանձնվել ընդանուր առմամբ` 1 530 տարբեր տեսակի զենքերի զիվորական փամփուշտ, 4 տրոտիլային գլանիկ (պայթագլանիկ), 50 ձեռքի նռնակ, 2 կարճափող հրացան, 1 ատրճանակ, 2 հակահրանոթային ռումբի բռնկիչ, 6 ավտոմատ հրացանի պահունակ, 5 նռնակի արկ (ռումբ) և 5 ծխագլանիկ:

Վրաստանի քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին մասի «լ» ենթակետի համաձայն՝ անձինք, ովքեր կամավոր հանձնում են ապօրինաբար պահվող զենքը, ազատվում են քրեական պատասխանատվությունից: