Լարիով տրված վարկերի տոկոսադրույքներն աճել են: Այս մասին է վկայում Ազգային բանկի հրապարակած վիճակագրությունը։

Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերին ազգային արժույթով տրված վարկերի տոկոսադրույքը կազմել է 12,63%՝ ամսական կտրվածքով աճելով 0,6%, իսկ տարեկան կտրվածքով՝ 1,37%։

Նույն տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերին լարիով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12,03%, իսկ 2023 թվականի դեկտեմբերին՝ 11,26%։

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ սպառողական վարկերի տոկոսադրույքը 2024 թվականի դեկտեմբերին աճել է տարեկան 0,27%-ով՝ հասնելով 18,16%-ի։ Մինչդեռ երաշխավորված վարկերի տոկոսադրույքը (լարիով) կազմել է 14,66%, ինչը 1,42%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին լարիով տրված վարկերի տոկոսադրույքն ըստ ամիսների փոփոխվել է հետևյալ կերպ.

  • հունվար – 11,49%
  • փետրվար – 11,49%
  • մարտ – 11,46%
  • ապրիլ – 11,17%
  • մայիս-11,3%
  • հունիս – 11,4%
  • հուլիս – 11,57%
  • օգոստոս – 11,67%
  • սեպտեմբեր – 11,8%
  • հոկտեմբեր – 11,85%
  • նոյեմբեր – 12,03%
  • դեկտեմբեր – 12,63%

Վրաստանի Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն 2025 թվականի հունվարի 29-ի իր նիստում անփոփոխ է թողել դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը (վերաֆինանսավորման տոկոսադրույքը)՝ 8% մակարդակի վրա: