Հայ-վրացական միջպետական «Բարեկամության կամուրջ» նախագծի շինարարության տենդեր-մրցույթի հաղթողը կորոշվի երեք ամսից, նախագծի դոնոր` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի կողմից: Շինարարությունը կսկսվի այն բանից հետո երբ կընտրվի նախագծի հաղթողը և կմշակվի սխեմա ու աշխատանքային պլան:
Այս փուլում, հայ-վրացական երկկողմ աշխատանքային խումբը բաղկացած 25 մարդուց պետք է ընդհանուր դիմումներից ընտրի ավելի հավանական թեկնածուների: Տենդեր-մրցույթի վերջնական հաղթողը կընտրվի նախագծի դոնոր` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի կողմից:
Հետագա աշխատանքները կվերահսկվեն երկու երկրներում առանձին կազմված խմբերը: Աշխատանքային խմբում վրացական կողմի մեջ մտնում է վեց մարդ, իսկ հայկական կողմում` ինը: Հայտնի է, որ առցանց տենդեր-մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել մոտ 68 կազմակերպություն:
«Բարեկամության կամրջի» կառուցման հարցը վերջնական որոշվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցից հետո, իսկ հետո նաև Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Թբիլիսի այցից հետո: Երկու կողմերն էլ համաձայնել են և տարածաշրջանում առաջին եզակի կամուրջը անվանել – «Բարեկամության կամուրջ»:
Կամուրջը՝ Բագրատաշեն-Սադախլո սահմանի վրա շատ հին է և գրեթե սպառել է իրեն: Կամրջի վերակառուցման համար պահանջվում են լուրջ ներդրումներ: Քանի որ դրա ծախսերը չափազանց մեծ են, այդ պատճառով կողմերը որոշել են կառուցել նոր, եվրոպական չափանիշներին համապատասխան կամուրջ:
Կամրջի կառուցման ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել էր 2013 թ.-ին, իսկ բանակցությունները վրացական կողմի և Զարգացման Եվրոպական բանկի միջև շարունակվեց մինչ 2014 թ.-ը: Տարածաշրջանում եզակի հայ-վրաց «Բարեկամության կամուրջ» նախագիծը շահագործման կհանձնվի 2018 թ.-ից: Կամրջի մի կեսը կգտնվի Վրաստանի տարածքում, իսկ մյուսը` Հայաստանի տարածքում: Կամրջի նախագիծը կազմում է 9 միլիոն եվրո, որը ապառիկ վերցված է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկից: Կողմերը բաժանել են միմյանց մեջ նաև ֆինանսավորումը` ապառիկի 50%-ը կվճարի Հայաստանը, իսկ մնացած 50%-ը` Վրաստանը:
Sputnik Armenia