Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից հայտարարել է, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, Ռուսաստանի ագրեսիան կարող է կրկնվել նաև այլ երկրներում:
«Մենք բոլորս տեսանք ագրեսիան Վրաստանում, հետո Ուկրաինայում, բայց այն կարող է հասնել մյուս երկրներին, եթե ագրեսիայի կանխարգելման միջոցներ չձեռնարկվեն», – հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը նշելով, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունը ստեղծվել է հակամարտությունները կանխելու, պատերազմները կասեցնելու և խաղաղություն հաստատելու նպատակով:
«Այսօր դժվար է գտնել մի տարածաշրջան, որը չի առնչվել հակամարտությունների հետ: Հակամարտությունները Եվրոպայում հիմնականում նույնական են: Հիմնականում խախտվում է ինքնավարությունը և հարևան երկրների տարածքային ամբողջականությունը », – ասաց Ջանելիձեն, նշելով, որ մենք վերադաձել ենք սպառնալիքի քաղաքականությանն ու ուժի կիրառմանը:
Ըստ Ջանելիձեի, հակամարտությունը որը սկսվեց 90-ականներին իր գագաթնակետին հասավ 2008 թվականին, երբ Ռուսաստանը իրականացրեց ռազմական միջամտություն և օկուպացրեց Վրաստանի տարածքի մասը:
Վրաստանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, հակամարտությունների վերաբերյալ զեկույցների ներկայացման կարևորությունը, որոնք գոյություն ունեն ամբողջ աշխարհում:
Լուսինե Աստոյան